Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մյասնիկյանի կենսագրական կարևոր իրադարձությունները, առանձնացնելով՝
- Կենսագրական ընդհանուր տվյալներ։
- Հեղափոխական գործունեությունը։
- Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահի պաշտոնում ձեր համար առավել կարևոր գործունեությունները։
Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջեվանում: Սովորել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906թ.-ներին Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել էր Բելառուսիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։ Մահացել է 1925թ.-ին մարտի 22-ին :Ինձ համար առավել կարևոր գործողություններից է երկրի տնտեսության վերականգնումը: