- Կատարում եմ դպրոցի առցանց առաջադրանքները։
- Կատարում եմ անձնական պարապմունքներիս տնային առաջադրանքները։
- Դիտում եմ զանազան ֆիլմեր։
- Վարում եմ առողջ ապրելակերպ՝ զբաղվում եմ սպորտով։
- Զբաղվում եմ ինքնակրթությամբ։
- Կարդում եմ տարբեր գրքեր։
пятница, 3 апреля 2020 г.
Անհատական ուսպլան
среда, 1 апреля 2020 г.
Ուր որ նայում եմ վերլուծություն
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։
Վերլուծություն
Ուր որ նայում եմ բանաստեղծությունը Հայաստան աշխարհի պատկերն է: Քարերի երկիր է Հայաստանը, և քարի պես ամուր ու պինդ է այդ ժողովուրդը: Բանաստեղծությունում գրողը նշում է, որ ամեն ուր քար է և ամեն ինչ քարից է անգամ Աստծո սիրտն է քար:Սակայն գրողը չի դժգոհում, վստահ է, որ մեր կյանքն էլ պիտի երկար քարերն ի վեր:
Համո Սահյան
Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ. : Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» , «Սլացքի մեջ» , «Ծիածանը տափաստանում» , «Բարձունքի վրա» , «Նաիրյան դալար բարդի» ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» , «Կանաչ, կարմիր աշուն» , «Դաղձի ծաղիկ» ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Կարդում ենք Սահյան

Նախագծի ժամկետը`մարտի 30-ապրիլի 14
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ բանաստեղծությունների ձայնագրումներ:
вторник, 31 марта 2020 г.
Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա
Կապիտալի արտահանումը մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում է։
Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։
Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Մասնավոր կապիտալի արտահանման կարևոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։
Աշխատանքի միջազգային բաժանում
Աշխատանքի բաժանում, ցանկացած տնտեսական համակարգում առաջադրանքների տարանջատումը մարդկանց մասնագիտանալու համար ։ Անհատները, կազմակերպությունները և ազգերը փորձում են ձեռք բերել մասնագիտացված ունակություններ, ձևավորում են կոմբինացիաներ կամ խմբավորումներ՝ իրենցինից բացի այլ հնարավորություններից օգտվելու համար։ Մասնագիտացված հնարավորությունների մեջ կարող են ներառվել նաև սարքավորումները կամ բնական ռեսուրսները, բացառությամբ հմտությունների և դասընթացների, այդպիսի բազմաֆունկցիոնալ համակցությունները հաճախ կարևորվում են, քանի որ մեկ արտադրանքի արտադրության համար օգտագործվում են մասնագիտացված սարքավորումների և օպերատորների բազում դետալներ։ Աշխատանքի բաժանումը զբաղվածության ապահովման դրդապատճառ է և տնտեսական փոխկապակցման աղբյուր։
Նեոլիթյան հեղափոխությունից հետո հավաքչությունն ու գյուղատնտեսությունը հանգեցրին ավելի հուսալի և առատ սննդի մատակարարման, ինչը նպաստեց բնակչության թվաքանակի բարձրացմանը և հանգեցրեց աշխատանքի մասնագիտացմանը՝ ներառելով արհեստավորների, մարտիկների նոր դասերի և էլիտայի զարգացմանը։ Մասնագիտացումը նպաստեց արդյունաբերականացման գործընթացին և Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի գործարանների արդյունավետության բարձրացմանը։ Ըստ որում՝ դասական շատ տնտեսագետներ, ինչպես նաև որոշ մեխանիկական ինժեներներ, ինչպիսիք են Չարլզ Բաբբաժը, աշխատանքի բաժանման կողմնակից էին։ Բացի այդ, աշխատողները մեկ կամ սահմանափակ գործառույթներ կատարելով կարողանում էին վերապատրաստել աշխատակիցներ՝ կրճատելով այդ պրոցեսի վրա ծախսվող երկար ուսումնական ժամանակահատվածը, որը հանգեցրեց համեմատաբար քիչ վարձատրվող, քիչ գործառույթներ իրականացնող, սակայն արդյունավետ ու որակյալ աշխատող աշխատակիցներ ունենալուն։
Պատմականորեն աշխատանքի բաժանման ընդարձակունը կապված էր ընդհանուր արտադրանքի և առևտրի աճի, կապիտալիզմի աճի և արդյունաբերական գործընթացների գնալով բարդացման հետ։ Աշխատանքի բաժանման հայեցակարգը և իրականացումը դիտվել է հին շումերական (մեսրոպոտյան) մշակույթում, որտեղ որոշ քաղաքներում աշխատատեղերի նշանակումը համընկել է առևտրի և տնտեսական փոխկապվածության աճի հետ։ Աշխատանքի բաժանումը մեծացնում է ինչպես արտադրողի, այնպես էլ անհատ աշխատողների արտադրողականությունը։
Արտաքին առևտուր
Արտաքին առևտուր
Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։
Միջազգային տնտեսական հարաբերությունները ձևավորվել են արտաքին առևտրի հիմքի վրա։ Արտաքին առևտուրն ընդգրկում է տվյալ երկրի արտահանումն ու ներմուծումը այլ երկրների հետ։ Արտաքին առևտուրը պայմանավորված է աշխատանքի միջազգային բաժանմամբ։ Աշխատանքի միջազգային բաժանման նախադրյալներն են.
1. բնական ռեսուրսների անհավասարաչափ բաշխվածությունը տարբեր երկրների միջև։ Սովորաբար այս կամ այն երկիրը մասնագիտանում է այնպիսի բարիքների արտադրության մեջ, որի համար ունի ռեսուրսային ապահովվածություն։
2. բնակլիմայական պայմանները, որոնք հատկապես կարևոր են գյուղատնտեսական արտադրության համար։ Դրանք պայմանավորում են տարբեր երկրների մասնագիտացումը որոշակի գյուղատնտեսական բարիքների արտադրության մեջ։
3. գիտակրթական և տեխնոլոգիական զարգացման մակարդակը, որը վճռորոշ նշանակություն ունի որևէ բարիքի արտադրության մեջ մասնագիտացման համար։
4. պատմականորեն ձևավորված ավանդական արտադրությունները։ Սա նշանակում է՝ որևէ երկիր, ավանդաբար մասնագիտանալով այս կամ այն արտադրության մեջ, կարողանում է ապահովել արտադրության բարձր որակ և արտադրողականություն։
Աշխատանքի միջազգային բաժանման հիմքի վրա տարբեր երկրների միջև ձևավորվում են առևտրային հարաբերություններ։ Աշխատանքի միջազգային բաժանման վերը նշված նախադրյալների առկայության պայմաններում որևէ երկիր այս կամ այն բարիքի արտադրության գործում մյուսների նկատմամբ ձեռք է բերում առավելություն։ Այդ առավելությունը կարող է լինել բացարձակ և հարաբերական։ Միջազգային առևտուրը հիմնված է այդ երկու սկզբունքների վրա։
Подписаться на:
Сообщения (Atom)
Homework
1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad? 3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...
-
«Թմկաբերդի Առումը» պոեմը հայրենասիրության և դավաճանության, չարի ու բարու, լավ ու վատ արարքի մասին է: Պոեմի գլխավոր իմաստը՝ դա լավ գործի գով...
-
Շեղանկյան սահմանումը՝ Շեղանկյուն է կոչվում այն զուգահեռագիծը որի կողմերը հավասար են: Շեղանկյունը ունի զուգահեռագծի բոլոր հատկություններ...
-
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե սարսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ ...