среда, 29 января 2020 г.

Ճամփորդություն դեպի Գյումրի

Հունվարի 23-ին մեր դասարանի  մի խումբ սովորողներով գնացինք Գյումրի: Մենք ման եկանք քաղաքում, այցելեցինք «Յոթ Վերք» եկեղեցին, Ձիթողցյանների տուն թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան և «Անի» տպարան:

Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին: Մհեր Մկրտչյանի թանգարանում ցուցադրված են նրա կյանքի մի մասը կազմող իրեր: Օրինակ` նրա շորերը, որոնցով նա խաղացել է կինոներում և թատրոններում, նաև տարբեր իրեն պատկանող իրեր:




























Ձիթողցյանների տուն թանգարանը նաև անվանում են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Այդ թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին: Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այս հիասքանչ առանձնատունը: Այդ թանգարանում ներկայացված են Գյումրիում գերագնահատող արհեստներին բնորոշող գործիքներ և այլն:







Նաև մենք այցելեցինք Գյումրու «Անի» տպարանը, որտեղի աշխատակիցները շատ կրեատիվ և տարօրինակ ձևով թել էին ստանում և ստեղծում էին գեղեցիկ նկարներ շշի խցաններով:Այդ ամենի տարօրինակությունը այն էր, որ երբ անզեն աչքով նայում էիր այդ պատկերին, դժվարությամբ էիր կարողանում հասկանել թե ինչ է դա, բայց երբ հեռախոսով էիք նայում, այդ պատկերը շատ գեղեցիկ երևում էր: Ահա այդ պատկերների նկարներից՝




Եվ այսպիսով մենք այցելել ենք այս վայրերը և անցկացրել ենք շատ հետաքրքիր և ուսուցողական ժամանակ:Ցանկանում եմ կրկին այցելել Գյումրի և նորից քայլել այդ գեղեցիկ քաղաքում:


Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...