Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения

вторник, 31 марта 2020 г.

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում է։
Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։
Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Մասնավոր կապիտալի արտահանման կարևոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

Աշխատանքի միջազգային բաժանում

Աշխատանքի բաժանում, ցանկացած տնտեսական համակարգում առաջադրանքների տարանջատումը մարդկանց մասնագիտանալու համար ։ Անհատները, կազմակերպությունները և ազգերը փորձում են ձեռք բերել մասնագիտացված ունակություններ, ձևավորում են կոմբինացիաներ կամ խմբավորումներ՝ իրենցինից բացի այլ հնարավորություններից օգտվելու համար։ Մասնագիտացված հնարավորությունների մեջ կարող են ներառվել նաև սարքավորումները կամ բնական ռեսուրսները, բացառությամբ հմտությունների և դասընթացների, այդպիսի բազմաֆունկցիոնալ համակցությունները հաճախ կարևորվում են, քանի որ մեկ արտադրանքի արտադրության համար օգտագործվում են մասնագիտացված սարքավորումների և օպերատորների բազում դետալներ։ Աշխատանքի բաժանումը զբաղվածության ապահովման դրդապատճառ է և տնտեսական փոխկապակցման աղբյուր։
Նեոլիթյան հեղափոխությունից հետո հավաքչությունն ու գյուղատնտեսությունը հանգեցրին ավելի հուսալի և առատ սննդի մատակարարման, ինչը նպաստեց բնակչության թվաքանակի բարձրացմանը և հանգեցրեց աշխատանքի մասնագիտացմանը՝ ներառելով արհեստավորների, մարտիկների նոր դասերի և էլիտայի զարգացմանը։ Մասնագիտացումը նպաստեց արդյունաբերականացման գործընթացին և Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի գործարանների արդյունավետության բարձրացմանը։ Ըստ որում՝ դասական շատ տնտեսագետներ, ինչպես նաև որոշ մեխանիկական ինժեներներ, ինչպիսիք են Չարլզ Բաբբաժը, աշխատանքի բաժանման կողմնակից էին։ Բացի այդ, աշխատողները մեկ կամ սահմանափակ գործառույթներ կատարելով կարողանում էին վերապատրաստել աշխատակիցներ՝ կրճատելով այդ պրոցեսի վրա ծախսվող երկար ուսումնական ժամանակահատվածը, որը հանգեցրեց համեմատաբար քիչ վարձատրվող, քիչ գործառույթներ իրականացնող, սակայն արդյունավետ ու որակյալ աշխատող աշխատակիցներ ունենալուն։
Պատմականորեն աշխատանքի բաժանման ընդարձակունը կապված էր ընդհանուր արտադրանքի և առևտրի աճի, կապիտալիզմի աճի և արդյունաբերական գործընթացների գնալով բարդացման հետ։ Աշխատանքի բաժանման հայեցակարգը և իրականացումը դիտվել է հին շումերական (մեսրոպոտյան) մշակույթում, որտեղ որոշ քաղաքներում աշխատատեղերի նշանակումը համընկել է առևտրի և տնտեսական փոխկապվածության աճի հետ։ Աշխատանքի բաժանումը մեծացնում է ինչպես արտադրողի, այնպես էլ անհատ աշխատողների արտադրողականությունը։

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուր

Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։
Միջազգային տնտեսական հարաբերությունները ձևավորվել են արտաքին առևտրի հիմքի վրա։ Արտաքին առևտուրն ընդգրկում է տվյալ երկրի արտահանումն ու ներմուծումը այլ երկրների հետ։ Արտաքին առևտուրը պայմանավորված է աշխատանքի միջազգային բաժանմամբ։ Աշխատանքի միջազգային բաժանման նախադրյալներն են.
1. բնական ռեսուրսների անհավասարաչափ բաշխվածությունը տարբեր երկրների միջև։ Սովորաբար այս կամ այն երկիրը մասնագիտանում է այնպիսի բարիքների արտադրության մեջ, որի համար ունի ռեսուրսային ապահովվածություն։
2. բնակլիմայական պայմանները, որոնք հատկապես կարևոր են գյուղատնտեսական արտադրության համար։ Դրանք պայմանավորում են տարբեր երկրների մասնագիտացումը որոշակի գյուղատնտեսական բարիքների արտադրության մեջ։
3. գիտակրթական և տեխնոլոգիական զարգացման մակարդակը, որը վճռորոշ նշանակություն ունի որևէ բարիքի արտադրության մեջ մասնագիտացման համար։
4. պատմականորեն ձևավորված ավանդական արտադրությունները։ Սա նշանակում է՝ որևէ երկիր, ավանդաբար մասնագիտանալով այս կամ այն արտադրության մեջ, կարողանում է ապահովել արտադրության բարձր որակ և արտադրողականություն։
Աշխատանքի միջազգային բաժանման հիմքի վրա տարբեր երկրների միջև ձևավորվում են առևտրային հարաբերություններ։ Աշխատանքի միջազգային բաժանման վերը նշված նախադրյալների առկայության պայմաններում որևէ երկիր այս կամ այն բարիքի արտադրության գործում մյուսների նկատմամբ ձեռք է բերում առավելություն։ Այդ առավելությունը կարող է լինել բացարձակ և հարաբերական։ Միջազգային առևտուրը հիմնված է այդ երկու սկզբունքների վրա։

вторник, 11 февраля 2020 г.

Քրդեր

Քրդեր իրանական էթնիկական խումբ, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան: Քրդեր բնակվում են նաև Կենտրոնական Անատոլիայում և Խորասանում: Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում, նաև Քրդական սփյուռքըզարգանում է Արևտմյան Եվրոպայում, հիմնականում Գերմանիայում: Թվով քրդերի քանակը հաշվվում են 30-ից 45 միլիոն:
Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին: Քրդերի մեծամասնությունը պատկանում է Սուննի իսլամի  Շաֆիի դպրոցին, բայց ունեն նաև Շիա իսլամի և Ալևիզմի մեծ թվով անդամներ, կան նաև այլ դավանանքի քրդեր, այդ թվում Երսանիզմի, Եզդիականության, Զրադաշտության և Քրիստոնեության հետևորդներ:
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով: Սակայն խոստումը ճկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները` թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում:

среда, 18 декабря 2019 г.

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են գործատուի և աշխատողի միջև փոխհարաբերությունները, երաշխավորվում են աշխատանքի իրավունքը և կարգը։Յուրաքանչյուր 14 տարեկանը լրացած անձ ծնողի թուլտվությամբ (մինչև 16 տարին լրանալը) ունի աշխատելու իրավունք։
Աշխատանքի իրավունքը մարդու  իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի « իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն »։

Ազատություն

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն։
Ազատություն ասելով տարբեր մարդիկ հասկանում են տարբեր ձև։Կան մարդիկ ովքեր մտածում են ինչ-որ կցանկանան այն էլ կանեն,կօգտագործեն թմրանյութեր,ալկոհոլ խմիչքներ,թեկուզ և կվիրավորեն մի մարդու ում կցանկանան,բայց չէ որ քո ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է իմ ազատությունը։Իսկ կան մարդիկ որ Ազատությունը հասկանում են լրիվ այլ կերպ,օրինակ՝ խոսքի ազատություն,որը թույլ է տալիս մարդուն արտահայտել այն ինչ զգում է կամ մտածում։Կա նաև արվեստի ազատություն,որտեղ արվեստագետը ներկերի,կամ ինչ որ իրերի միջոցով ազատ կարող է ներկայացնել իր հույզերը։
Ըստ իս՝ ազատության մասին այս գաղափարը շատ դիպուկ,մի քանի բառով ներկայացնում է թե ինչ է ազատությունը,կամ ազատ լինելը․<<Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն>>։

Խրախուսանք և պատիժ

Կարծում եմ, խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակության ամենակարևոր մեթոդներից: Յուրաքանչյուր արարք լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը դրական:
Խրախուսել նշանակում է` դրականորեն գնահատել որևէ մեկի աշխատանքը: Խրախուսանքը մեծ նշանակություն ունի անձի համար: Մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար:  Խրախուսանքի ներքո մարդը կարող է ցանկալի քայլեր անել և ճիշտ ուղիով ընթանալ: Խրախուսանքը լավ միջոց է: Խրախուսանքը ստիպում է մարդուն ավելի աշխատասեր և պատասխանատու լինել։ Իհարկե այս դեպքում ևս կարող է մարդ առիթավորվել և ծուլանալ, սակայն դա գալիս է մարդուց:
Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ է պարունակում: Սակայն պատիժը չպետք է արտահայտվի ծեծով: Կարծում եմ, կարելի է, որպես պատիժ երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից զրկել: Իմ կարծիքով երեղային ծեծելով ծնողները կարող են շատ բացասական ազդել երեխայի դաստիարակության վրա:
Պատժելը դաստիարակության ամենաբարդ եղանակներից է, որը կարող է փոխել մարդու վերաբերմունքը: Թե խրախուսանքի, թե պատժի միջև պետք է լինի հավասարակշռություն և պետք է իմանալ, թե երբ է պետք այն կիրառել:  Դաստիարակության մեջ, պատժելը վերջին փուլն է,որը պետք է շատ քիչ դեպքերում կիրառել և այնուհետև կիրառել խրախուսական եղանակներ: Քանզի խրախուսանքն ու բարությունը լավագույն ազդեցությունն են թողնում մարդու վրա: Իհարկե պատիժը երբեմն շատ անհրաժեշտ է, որովհետև այն անձնավորությունը, որ իր վերաբերմունքի համար ոչ մի արգելք չի տեսնում կրկնում է իր սխալը:

понедельник, 2 декабря 2019 г.

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.
  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

вторник, 8 октября 2019 г.

Բուդիզմ

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան, որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան , որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում , Մահայանան՝ Արևելյան Ասիայում։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով։
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը, բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

четверг, 24 мая 2018 г.

Հեղափոխություն

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Հեղափոխությունը նշանակում է արմատական փոփոխություններ:

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Հեղափոխությունը կարող է հանգեցենլ ՝և դրական ՝և բացասական արդյունքների, քանի որ հրանարոր է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած անձինք կործանեն պետություն և հակառակը:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Պատմության մեջ կան շատ հեղափոխություններ, բայց հեղափոխությունների արքան իմ կարծիքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր:


понедельник, 14 мая 2018 г.

Կոռուպցիա և թրաֆիկինգ

Պատճառներ և հետևանքներ
Կոռուպցիայի հիմնական պատճառը՝ անձնական շահն է:
Մարդիկ ձգտում են անձնական շահին՝ դա գերադասելով պետության շահին:
Պատճառներից մյուսը՝ մարդկաց սոցիալական վիճակն է, որը նաև հանդիսանում է հետևանք:
Հետևանքները
Կոռուպցիայի ամենամեծ հետևանքը՝ դա պետության կործանումն է, որից կախված է նաև մարդու սոցիալական վիճակը:
Թրաֆիկինգի պատճառներ
Թրաֆիկինգի հիմնական պատճառը անձնական գումարային շահն է:

вторник, 27 февраля 2018 г.

Իշխանություն

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն տարբեր իշխաններ և իշխանություններ: Եվ բոլորի նպատակը մեկն է՝ կառավարել իրենց իշխանությունը: Բայց այսօր շատ երկրների իշանները չեն գիտակցում, և անգամ անզոր են՝ իշխանությունը կառավարելու հարցում: Իմ կարծիքով իշխանը առաջին հերթին պետք է գիտակցի, թե իչնումն է կայանում իր աշխատանքը, ապա նոր ստանձնի իր պաշտոնը:
Իշխանի հիմնական պարտականությունն այն է, որ նա հետևի իր իշխանությանը, բարելավվի այն, հզորացնի, զարգացնի, և հետևի ամեն մանրուքին:Եթե իշխանը չի կատարում այս կետերը, ապա իր իշխանությունը վերածվում է աղբի:

понедельник, 26 февраля 2018 г.

Հասարակագիտություն

Հարց 3. 

Ի՞նչ եք հասկանում «Առաջնորդ» ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում նրան, ի՞նչ հատկանիշներով: Փորձե՛ք նկարագրել:

Ես Առաջնորդ ասելով հասկանում եմ այն խիզախ և բարի  մարդուն ով պատրաստ է ամեն ինչ անել իր խմբի հետ:Իմ կարծիքով առաջնորդները երբեկ չեն թողնի մենակն իրենց խմբերին և ամեն ինչ կանեն միասին:Առաջնորդները հարգում են բոլորի կարծիքները և անում են այնպես որ կարողանան հաղթել:Նրանք միշտ մտածում են իրենց խմբի անդամների մասին և փորձում են օգնել այնքան որքան կարողանում են:

понедельник, 20 ноября 2017 г.

Ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով

Ես արդարություն ասելով հասկանում եմ որ այդ մարդը չի ստում, արդար է ամեն հարցում:Իմ կարծիքով աշխարհում չկա այնպիսի մարդ որ իր կյանքում անարդարություն արած չլինի:Նույնիսկ ամենաարդար մարդը գոլե մի անգամ անարդարություն է արել:Ես իմ կյանքում անարդարություններ արել այդքան էլ շատ չեմ արալ բայց կարևորն այն է որ արել եմ:Եթե շատ լուրջ անարդարություն ես գործում քեզ կարող են ձեռփակալել:

понедельник, 23 октября 2017 г.

Ի՞նչ է ազատությունը:

Մարդիկ ազատություն բառը շատ իմաստներով են հասկանում:Օրինակ ազատ լինել, հոգսեր չունենալ,ապրել իրանց կյանքով և այլն:Ես ազատություն եմ համարում ազատ և անկախ լինելը,ապրել և չխախտել կանոնները և ապրել ինչպես ցանկանում ես:Իմ կարծիքով եթե մարդը ազատ չլինի նրա կյանքը վատ կանցնի և նա իր կյանքից ոչինչ չի հասկանա:Կան մարդիկ ովքեր ամեն ինչ կանեն որպեսզի ունենան ազատության իրավունք:Օրինակ ցմահ բանտարկյալները:Այսպիսով ազատությունը շատ կարևոր է մարդկանց համար:

понедельник, 2 октября 2017 г.

Իմ ընտանիքը

Իմ  ընտանիքը կազմված է 6 անդամներից: Ես,մայրս, հայրս,քույրս, պապիկս և տատիկս:
Իմ քրոջ անունը Լիլիթ է: Նա սովորում է 6-րդ դասարանում:
Իմ մայրիկի անունը Լուսինե է: Նա հիմա չի աշխատում:
Իմ հայրիկի անունը Սմբատ է: Նա ունի իր ավտոսպասարկման կետը:
Իմ պապիկի անունը Սերյոժա է: Նա հիմա չի աշխատում: Նա մասնագիտությամբ էլեկտրազոդող (սվարչիկ) է:
Իմ տատիկի անունը Սուսաննա է: Նա հիմա չի աշխատում: Նա մասնագիտությամբ Ֆրանսերենի ուսուցչուհի է:

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...