четверг, 28 февраля 2019 г.

Խմելու ջուր

Խմելու ջուրը պետք է լինի թափանցիկ,քաղցրամ, պետք է պարունակի կալիումական և նատրիումական աղեր,տհաճ հոտ և համ չպետք է ունենա, դառնահամությունը մագնեզիումի կալցիի աղերն են՝ կոշտ ջուր և այդ ջուրը չի կարելի խմել, և ջուրը չպիտի պարունակի 100 բակտերիաից ավել:

суббота, 23 февраля 2019 г.

Հ. Թումանյան «Թմկաբերդի Առումը» վերլուծություն

«Թմկաբերդի Առումը» պոեմը հայրենասիրության և դավաճանության, չարի ու բարու, լավ ու վատ արարքի մասին է: Պոեմի գլխավոր իմաստը՝ դա լավ գործի գովքն է: Մարդն անցողիկ է, բայց նրա գործն անմահ է: Լավ գործը մարմնավորում է Թմկա բերդի իշխան Թաթուլը: Նրան զուգընթաց Թումանյանը ստեղծել է դավաճան թմկա տիրուհուն: Թմկա տիրուհին սիրում էր իր ամուսնուն բայց նա ավելի շատ գերադասում էր փառքը և հարբեցնելով Թաթուլին և իր զորքին՝ թշնամուն է մատնում թմբա բերդը:

пятница, 22 февраля 2019 г.

Ջրածին ապագայի վառելիք



Որպես վառելյանութ ջրածինը վաղուց առաջարկել էր օգտագործել ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին: Հիմա մասամբ ջրածինը օգտագործվում է որպես վառելյանութ:NASA-ն արդեն վաղուց օգտագործում է ջուրը որպես վառելանյութ:
Դուք կարող եք հարցնել թե ինչու չօգտագործել նաֆտը կամ բենզինը, որովհետև այն ախտոտում է շրջակա աշխարը և այն շուտով կսպառվի: Ջրածինը նույնիսկ ցանկանում են օգտագործել մեքենաների շինության մեջ: Հիմա արդեն մեծ մասամբ կարելի է ջրածինը օգտագործել որպես վառելյանութ

четверг, 21 февраля 2019 г.

Հովհաննես Թումանյան կենսագրություն

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում:

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու  դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում ։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի  լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» , «Լոռեցի Սաքոն», «Անուշ» ողբերգությունը ։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է  ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ:
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

среда, 20 февраля 2019 г.

Հովհաննես Թումանյան Իմ երգը

ԻՄ ԵՐԳԸ



Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։


Այս բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանի արժեհամակարգի և կյանքի մասին պատկերացումների մարմնացումն է: Նա վեր էր դասում հոգևոր հարստությունը նյութականից, իսկ այս բանաստեղծությունը դրա ապացույցն է: Երկրորդ տան մեջ նա ասում է, որ մադու բոլոր գանձերը գտնվում են հենց իր սրտում: 

понедельник, 18 февраля 2019 г.

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։
Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Հովհաննես Թումանյան

1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք: Պատ․՝ Դա երկգլխանի արծիվն է՝ ճանկերի մեջ գառ։ Դրվագված է Մամիկոնյանների տոհմական՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու, որին տեղացիները անվանում են նաև Ճերմակ, Բարձրաքաշի վանք, պատուհանից վեր՝ պատին։ Այն Մամիկոնյան տոհմի զինանշանն էր, ըստ պատմական աղբյուրների և հենց Թումանյանի վկայությամբ՝ ինքը իշխանական ծագում ուներ և սերվում էր Մամիկոնյան տոհմից։ Աղբյուր՝ Սերո Խանզադյան–Հայրենապատում, հ. «Բ», Երևան, 1981թ., էջ 87-89,91
2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»: Պատ․՝ Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։ Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին։ Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածու հ.4, էջ 415, Երևան, «Հայաստան» 1969թ.
3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»: Պատ․՝ Ապագա բանաստեղծն ու մշակութաբանը Անուշավան Աբովյանի և վերջինիս համագյուղացի ուսուցիչ Եգոր Խարազյանի հետ մտադիր է եղել ձեռնարկել հայ ժողովրդական երգիծական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելու գործը: Մինչեւ ժողովածուի հրատարակությունը նա իր գրառած’ Լոռու երգիծական մանրապատումներից ու զվարճախոսություններից պարբերաբար տպագրության է հանձնում «Նոր-Դար»-ին, որոնք հրատարակվում են 1887, 1889 եւ 1890 թթ. համարներում: Որոշ ժամանակ անց, սակայն, Թումանյանը հուսախաբ է լինում, քանզի նրան հայտնի է դառնում, որ «Նոր-Դար»-ում տպագրված իր նյութերը, առանց գրառողի իմացության, նույնությամբ կամ լեզվաոճական որոշ փոփոխություններով հայտնվել են Սմբատ Շահազիզյանի կողմից պատրաստվող «Ծիծաղի տոպրակ» անեկդոտների ժողովածուում: Ռուսաստանի Կամենեց-Պոդոլսկում գտնվող Անուշավան Աբովյանին 1890 թ. օգոստոսի 27-ին գրած նամակներից մեկում Հովհ. Թումանյանը խոր հիասթափությամբ, բայց միեւնույն ժամանակ վեհանձն պահվածքով իր վերաբերմունքն է արտահայտում այդ գրքի եւ նրա հեղինակի մասին. «Չգիտեմ քեզ գրել եմ թե չէ, որ … Սմբատ Շահազիզը 5 անեկդոտների գիրք է հրատարակում. այն գիրքը, որի միտքը ծագեցնելը քեզ է պատկանում, եւ որ պետք է երեքով (իմա’ Հովհ. Թումանյանը, Ան. Աբովյանը եւ Ե. Խարազյանը-Ա. Ս.) հրատարակեինք: Մի մասը արտագրած է «Նոր Դար»-ից, – գրում է Թումանյանը նամակում ու ցավով ավելացնում, – Անունը դրել են «Ծիծաղի տոպրակ»: Անունն ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը… Ես ոչինչ չասացի»։ Աղբյուր՝․ 1․ Էդ. Տրբաշյան, Նորահայտ էջեր Թումաեյանի ժառանգությունից, ՏՀԳ, 1963, թ. 12, էջ 69-76: 2․ Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու (այսուհետեւ’ ԵԼԺ)’ 10 հատորով, հ. 5, Հավելված. Անեկդոտներ Լոռվա կյանքից, Երեւան, 1994, էջ 580-588:
4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին: Պատ․՝ «Հայոց լեռներից, արնոտ լեռներից դու մի հեռանա»։
5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»: Պատ․՝ Դա՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանությունն է։
6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»: Պատ․՝ Հիշում եմ 1887 թ. Ամառը (կարծեմ օգոստոսին), արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։ Աղբյուր՝ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 408, Երևան, «Հայաստան» 1969թ.
7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար: Պատ․՝ Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ–Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր՝ Դավիթ անունով։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշյունը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։ –Պետք է ճանաչել Սայաթ–Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել այդ դաշյունը նրա սրտում։ Մայիսի 15–ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Թիֆլիսում, Ս. Գեվորգ եկեղեցու բակում բաց արեց Սայաթ– Նովայի մահարձանը, «Մի պայծառ Շիրիմ» միշտ ժպտալու է ամենքին մի խոր, հավիտենական ժպիտով,–ասվեց Սայաթ–Նովային նվիրված երեկույթում։ Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 184, 214, Երևան, «Հայաստան» 1969թ
8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց: Պատ՝․ Մարիամ Թումանյանի՝ Մարիա Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը և գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ, ծերունին՝ Ղուշանց Վարդանը, մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է ու հարցնում հարազատներին. Էդպես բան չի լինի, կարելի է՝ չի մեռել–մի լավ տեսեք…սգավորները մի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։
9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել: Պատ․՝ 1915թ. Էջմիածնի Վեհարանում գաղթականների հարցով, 1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և ռազմաճակատի գիծն անցնելով, 1921թ. ապրիլի 20–ին եկավ Երևան, աղետի առաջն առնելու։ Աղբյուրը՝ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 420, Երևան, «Հայաստան» 1969թ
10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ: Պատ․՝ «1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու, խմբագիր Ավ. Արասխանյանը կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։ Աղբյուրը՝ Պ. Սևակ, հ 5, էջ 361, Երևան,«Հայաստան»,1974 թ. Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ. Թումանյան-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկ ու իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմենք նրանցից մեկի՝ Անդրանիկի կենացը։ Անդրանիկ–Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը։ Վ. Թոթովենց–Իրոք, ոչ նա կա, ոչ էլ Անդրանիկը, բայց կա «Շունն ու կատուն»։ Աղբյուրը՝ Վահան Թոթովենց, Երկեր, գ. 3,Երևան, «Նաիրի», էջ 501–502, 1991 թ. Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ.
11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը: Պատ․՝ Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում, խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։ Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը, Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ․ Իսահակայանը, երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը։ Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։ Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուր եղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը, Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։ Աղբյուրը՝ Ավ. Իսահակյան, Երկեր, Երևան, Սովետական գրող, 1987է.,էջ 739–740

среда, 13 февраля 2019 г.

Домашнее задание

Упр. 18
1. Сегодня я ещё болен, а завтра буду здоров.
2. Сегодня мы свободны, а завтра будем заняты.
3. Сегодня удары боли сильны.
4. Окружающая природа в лучах заходящего солнца была дика и
величественна.
5. Эти люди были к нам добры и приветливы.
6. Вы были правы.
7. Поверхность озера была спокойна, гладка и ясна.
8. Еѐ глаза были грустны.
9. Небо сегодня ясно, полон света.
10. Июльские дни на Украине знойны и сухи.
11 . Ночь была свежа и прекрасна.
12. Туристы были молоды, движения их были быстры, песни бодры
и весѐлы.
13 . Ветер был до того силён и жгуч, что нельзя было идти вперёд.
Упр. 21
1.Дорога туда очень …
2. Он незнаком с этим парнем.
3. Эти упражнения просты.
4. Моя сестра сегодня особенно красива.
5.Она была весела.
6.Этот город еще очень молод.
7. Наш город велик.
8. Вода в реке была чиста и холодна.
(Красивый, незнакомый, простой, веселый, спокойный, молодой,
великий, могучий, чистый, холодный, счастливый).

вторник, 12 февраля 2019 г.

Հայաստանի և Վրաստանի սեռատարիքային բուրգերի համեմատումը

Ահա Հայաստանի և Վրաստանի սեռակտարիքային բուրգերը 2020 թ.-ին՝






















Հայաստանում 0-4 տարեկանները կազմում են 6,1 տոկոսը , իսկ Վրաստանում՝ 6,3 տոկոսը:

Հայաստանում 5-9 տարեկանները կազմում են 6,8 տոկոսը, իսկ Վրաստանում նույնպես 6,8 տոկոսը:

Հայաստանում 10-14 տարեկանները կազմում են 6,2 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 5,7 տոկոսը:

Հայաստանում 15-19 տարեկանները կազմում են 5,1 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 4,7 տոկոսը:


Ընդհանուր Հայաստանում 0-19 տարեկանները կազմում են 24,2 տոկոսը, իսկ Վրաստանում՝  23,5 տոկոսը:



Հայաստանում 20-24 տարեկանները կազմում են 5.7 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 6 տոկոսը:

Հայաստանում 25-29 տարեկանները կազմում են 8.2 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 7.3 տոկոսը:

Հայաստանում 30-34 տարեկանները կազմում են 9.1 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 8 տոկոսը:

Հայաստանում 35-39 տարեկանները կազմում են 8.2 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 7.2 տոկոսը:


Ընդհանուր  Հայաստանում 20-39 տարեկանները կազմում են 31.2 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 28.5 տոկոսը:


Հայաստանում 40-44 տարեկանները կազմում են 6.5 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 7 տոկոսը:

Հայաստանում 45-49 տարեկանները կազմում են 5.5 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 6.5 տոկոսը:

Հայաստանում 50-54 տարեկանները կազմում են 5.4 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 6.5 տոկոսը:

Հայաստանում 55-59 տարեկանները կազմում են 7.5 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 7.1 տոկոսը:


Ընդհանուր  Հայաստանում 40-59 տարեկանները կազմում են 24.9 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 27.1 տոկոսը:


Հայաստանում 60-64 տարեկանները կազմում են 6.8 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 6.3 տոկոսը:

Հայաստանում 65-69 տարեկանները կազմում են 5 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 4.9 տոկոսը:

Հայաստանում 70-74 տարեկանները կազմում են 2.7 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 3.2 տոկոսը:

Հայաստանում 75-79 տարեկանները կազմում են 1.4 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 2.5 տոկոսը:


Ընդհանուր Հայաստանում 60-79 տարեկանները կազմում են 15.9 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 16.9 տոկոսը:


Հայաստանում 80-100+ տարեկանները կազմում են 3.5 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 4 տոկոսը:


Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...