среда, 18 ноября 2020 г.

Քաղաքագիտություն նոյեմբերի 16-20

ՈՒսումնասիրել պատերազմական իրավիճակաների հետ կապված փաստաթղթերը:
Ինչպես գիտեք ըստ բանակցությունների՝ Արցախի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ըստ փաստաթղթի՝ ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։ Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Արցախի կողմից մի շարք տարածքներ հանձնվում են: Մարտերի դադարեցումը չափազանց կարևոր էր։ Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանն էլ ուղերձով դիմել է ժողովրդին, որ բոլորը Արցախի բնակիչբերը ետ վերադարնան իրենց բնակավայրերը:
Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները: Այս վերջին շրջանում, մեկ օրում փոխվեցին բոլորիս երազանքները ու դարձան մեկը՝ խաղաղություն: Ես վստահ եմ, որ միախմբվելով կկառուցենք և կշենացնենք մեր հայրենիքը՝ վերադարձնելով մեր բոլոր գրավված հողերը: 

Բացատրե՛ք «Սոցիալական պետություն» հասկացությունը: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը 

Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։

Պետական բարօրության հետապնդումը սոցիալ-դեմոկրատների քաղաքական ծրագրերի հիմնական դրույթներից մեկն է։ Սոցիոլոգ Մարշալը նկարագրել է բարօրության պետությունը, որպես ժողովրդավարության, բարեկեցության և կապիտալիզմի յուրահատուկ համադրություն։

Հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1850 թ․ Լորենց ֆոն Շտեյնի կողմից։ Սոցիալական պետության հատկանիշներն են՝

  • Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին,
  • Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը,
  • Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
  • Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից,
  • Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև,
  • Պետության նպատակների ընդունումը, յուրաքանչյուրին արժանապատիվ կենսապայմանների, սոցիալական ապահովության և անհատական ինքնապաշտպանության համար հավասար նախնական պայմանների ապահովումը։

Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին իսկ հոդվածի մեջ։

среда, 11 ноября 2020 г.

Առաջադրանք նոյեմբերի 9-13

 1.Ներկայացրե՛ք Հայաստանի հանրապետության կառավարման ձևը

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Խորհրդարանական պետություն է: Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

2.Ներկայացրե՛ք Հայաստանի հանրապետության կառուցվածքի ձևը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ունիտար է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն ունի երկաստիճան կառուցվածք: Այն բաղկացած է վարչական մարզերից և մարզերին ենթական համայնքներից:

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...