Գործնական քերականություն
1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:
Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գաղտնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ կամեցավ շերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազար տարուց ավելի պահեց այդ գաղտնիքը:
2. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:-Ընդհանուր անուններ
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:-Այդ անունների տեսակներ
3. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ արագիլները (արագիլ) աշխարհում (աշխարհ) շատ տարածված թռչուններ (թռչուն ) են:
Հայաստանում շատ են հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան): Չվող թռչուններ են՝ և կտուցները ու ոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով(զույգ) ու գաղութներով (գաղութ): Բները (բույն) տեղադրում են շենքերի (շենք) տանիքներին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին (սյուն) և նման այլ տեղերում (տեղ): Մարդիկ (մարդ) սիրում են նրանց թռիչքըի (թռիչք) հանգստությունը (հանգստություն), թևերի (թև) ու խոր թափահարումը: (թափահարում):
4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին) ժողովուրդ,
աշակերտների ամբողջություն աշակերտություն,
զինվորներ ամբողջություն զինվորականներ,
շատ դեղեր դեղորայք,
ծնողներն ու զավակները միասին ընտանիք,
ուսանողների ամբողջություն ուսանողություն