7-րդ դարի սկզբում հեռավոր Արաբական թերակղզում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, մինչ այդ առանձին ապրող արաբական ցեղերը միավորվեցին մեկ պետության և կարճ ժամանակամիջոցում բավականաչափ ազդեցիկ դիրք գրավեցին: 7-րդ դարի 30-ական թ-ից սկսած մի քանի հաղթական արշավանքներից ու ճակատամարտերից հետո արաբները դարձան Առաջավոր Ասիայի ամենավտանգավոր թշնամիները երբեմնի հզոր Բյուզանդիայի և Պարսկաստանի համար: 635թ. Արաբները առաջին անգամ կռվելով Բյուզանդիայի հետ հաղթեցին նրանց և գրավեցին Դամասկոսը: 636թ. Յարմուկ գետի ափին ջախջախիչ պարտության մատնեցին բյուզանդական ուժերին և ապահովեցին իրենց առաջխաղացումը դեպի Ասորիք ու Միջագետք: 634թ. Հետո արաբները հաջող էին կռվում նաև Պարսկաստանի դեմ և արդեն 637թ. Քադեսիայի ճակատամարտում նրանք, ծանր պարտության մատնելով թվապես գերևակշիռ պարսկական զորքերին, գրավեցին Պարսից հինավուրց մայրաքաղաք Տիզբոնը: Սասանյաննների դարավոր տիրապետության վերջնական կործանումը, փաստորեն, տեղի ունեցավ 642թ. Նեհավենդի ճակատամարտում, որից հետո արաբների առջև բացվում է նաև ճանապարհ դեպի Հայաստան: Արաբների կյանքում հսկայական դեր էր խաղում նրանց ընդունած նոր կրոնը` մահմեդականությունը , որի հիմնադիրը վաճառական Մուհամեդն էր: Մահմեդականությունը հնազանդություն է քարոզում պետության ղեկավարի` խալիֆի նկատմամբ, միժամանակա բոլոր մահմեդականներին պարտադորում էին սրբազան պատերազմ մղել անհավատների դեմ: Արաբական բանակը համախմբված էր և մեծ ուժ էր ներկայացնում, ինչում արդեն մենք համոզվել ենք Պարսկաստանի և Բյուզանդիայի օրինակով: Ասորիքը, Միջագետքը, Պարսկաստանի մի որոշ մասը գրավելուց հետո 640թ. Աշնանը արաբական զորամասերը առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Նրանց զորամասերը հարավից մտան Տարոն և թվային գերակշռության շնորհիվ ընկճեցին հայերի դիամդրությունը: Այնուհետև շարժվեցին դեպի հյուսիս և անցան Հայկական պարը: Արաբների հայտնվելը Արարատյան դաշտում, ուր բնակչությունը զբաղվում էր բերքահավաքով լիովին անսպասելի էր հայերի համար: Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին գտնվում ր Նախճավանում և չհասցրեց օգնության գալ մայրաքաղաքի բնակիչներին: Հոկտեմբերի սկզբին արաբները բանակ դրեցին Դվինի մոտ: Տեղանքին և քաղաքի պաշտպանության հնարավորությունը ուշադրությամբ զննելով` հոկտեմբերի 5-ին հարձակվեցին Դվինի վրա: Մեկօրյա կռվից հետո հոկտեմբերի 6-ին գրավեցին Դվինը: Դվինը կողոպտվեց, բնակիչներից շատերը կոտորվեցին, մի մասն էլ գերի տարվեց: Թեոդորս Ռշտունին արաբներին դիմադրություն ցույց տվեց Կոգովիտ գավառում և փորձեց ջախջախել գերիներին ազատելու մտադրությամբ, բայց հաջողության չհասավ: Արաբները հարուստ ավարով և հազարավոր գերիներով վերադարձան Միջագետք: 642-643թթ. Արաբները 2-րդ անգամ ներխուժեցին Հայաստան: Երկում գտնվող բյուզանդական զորքերը Պրոկոպի գլխավորությամբ խուսափեցին մարտի մեջ մտնել և բնակչությանը թողին բախտի քմահաճույքին: Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ: նրանց դեմ կռվեցին միայն Ռշտունու ջոկատը: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անավտանգության մասին և զորքերը դուրս բերել Հայաստանից: Արաբների 3-րդ արշավանքը Հայաստան տեղի ունեցավ 650թ. Ռշտութնու ջոկատը Եղբայրք- Սարաք կոչովող լեռան մոտ տեղի ունեցած կռվում շոշափելի ջարդ են տալսի արաբներին: Այս ճակատամարտից հետո արաբներին պարտության մատնեցին նաև Կոգովիտ գավառի Որդսպու բնա-կավայրում: Արաբները շարժվում են Կոգովիտ գավառի ամենանշանավոր բերդերից մեկի` Արծափի վրա, որը և կարողանում են գրավել: Այնուհետև սկսվում է ավերածություններն ու կոտորածը, սակայն արաբները դեռ չէին հասցրել վայելելու իրենց հաղթանակը, երբ հաջորդ առավոտ անսպասելի արաբների համար Արծափ հասավ հայոց սպարապետը իր 2000 հեծյալներով: Նա շեշետակի հարվածով նույն օրը կարողացավ ջախջախել արաբների 3000-ոց ուժերին և խլել ավարը ու ազատել բոլոր գերիներին: Միայն այս ամենից հետո բյուզանդական զորքերը համար-ձակվեցին ճակատամարտ տալ արաբներին, երբ նրանք պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական, բայց մինչ այդ դեպքերին անդրադառնալը բյուզանդական զորավարը իր կրած պարտության մեղքը բարդեց հայոց սպարապետի վրա և զրպարտությամբ ձեռբակալեց Ռշտունուն : Միայն տարիներ անց սպարապետը արդարացվեց և կայսեր կողմից նշանակվեց Հայաստանի կառավարիչ և ուղարկվեց հայրենիք: Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությւնները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից: Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Homework
1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad? 3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...
-
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե սարսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ ...
-
Benjamin: "I often have a big hamburger." Benjamin says that he often has a big hamburger. Hannah: "They live...
-
1. Ինչպես է կոչվում բուրգը, եթե այն ունի՝ Ա. 13 նիստ Ա. 12-անիստ բուրգ Բ.10 գագաթ Բ. 10-1 գագաթ ունեցող բուրգ Գ.12 կող Գ....
Комментариев нет:
Отправить комментарий