Ընթերցի՛ր Էդմոնդո դե Ամիչիս․«Սիրտը» ստեղծագործության երեք փոքրիկ պատմվածքները։ Հղումը տեղադրելով բլոգումդ, վերլուծիր՝ ըստ տրված հարցաշարի․
- Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
Այո, իմ ընկերների մեջ կան այդպիսի երկու մարդիկ:Երկուսի անունն էլ Նարեկ է:Մի Նարեկը մեր դասարանի Նարեկն է: Նա այդպիսի լուրջ և գիրք սիրող մարդ է ինչպես Ստրադին և մյուս Նարեկը իմ բակի ընկերներից է:Նա նույնպես լուրջ է և սիրում է գրքեր կարդալ:
- Բնութագրիր ուսուցչին՝ հիմնավորելով պատասխանդ տեքստից բերած մեջբերումներով:
Իմ կարծիքով ուսուցիչը շատ լավ մարդ էր:Նրան այդքան սիրում էին երեխաները, որովհետև նա երեխաներին համարում էր իր ընտանիքը:Նա կորցրել էր իր բոլոր ընտանիքի անդամներին և մենակ էր մնացել:
- Քո կարծիքով ուսուցչի խոսքը ի՞նչ ազդեցություն ունեցավ սովորողների վրա. առանձնացրու նրա խոսքերից ամենակարևորը՝ հիմնավորելով:
Իմ կարծիքով այդ խոսքերից հետո երեխաները հասկացան թե ինչու է այդ դասատուն լավ դասատու:Եվ նրանք սկսեցին չջղայնացնել և չարություններ չանել:Եվ նրանք դարձան դասատուի սիրելի մարդիկ: