среда, 18 мая 2016 г.

Դասարանում

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:

Մի մարդ ուներ խիստ ինքնահավատ և կամապաշտ կին, և երբ ընկավ գետը և խեղդվեց, ամուսինը փնտրում էր նրան  ընդդեմ ջրին գնալով:Նրան մարդիկ հարձրին.
-Ինչ ես ընդդեմ ջրին փնտրում:
Պատասխանեց.
 -Կինն իմ միշտ էր հակառակ բերանով և արյունով:Այսպիսով ինչպես անում էր կենդանության ժամանակ, նույնպես կարծում եմ թե, մահվանից հետո արեց:Եվ այնպես նհավատալով գնաց ընդդեմ ջուրը:


Բառարան
դարձեալ այլ ոմն - մի ուրիշ մարդ էլ
յորժամ - երբ
անկաւ - ընկավ
խնդրէր - փնտրում էր
խնդրէք – փնտրում եք
հարցին - հարցրին
ցնա –նրան
վասն է՞ ր - ինչո՞ ւ
հանապազ - միշտ
զոր օրինակ - ինչպես
առնէր – անում էր
ի կենդանութեանն – կենդանության ժամանակ
կարծեմ - կարծում եմ
զկնի մահուանն - մահվանից հետո
արար - արեց
գնացից - գնամ, կգնամ, պիտի գնամ, գնալու եմ


 Առաջադրանքներ
Առակը աշխարհաբար փոխադրիր։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...