четверг, 19 мая 2016 г.

Տանը

Վիլյամ Սարոյան. Հյուսնի պատմությունը
Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Առաջադրանքներ
  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմիր զրույցը:
Լյուսի տատին պատմում էր շատ պատմություններ, որից մեկը սա է:Հյուսնը թթված տուն է գնալիս և իր ընկերը նրան հարցնում է, թե ինչու է նա թթված, իսկ նա պատասխանում է, որ պետք է ամենալավ կտրված տասնմեկ հազար տանսմեկ հարյուր տասնմեկ հատ փայտ տանի,եթե չտանի, առանց գլուխ կմնա:
Ընկերն առաջարկում է որ գնան տուն, մի քիչ ուրախանան, մինչև վաղը կգա:
Նրանք գնում են տուն, ուրախանում միչև վաղը:Հաջորդ օրը ծառաները գալիս ասում են, որ թագավորը մահացել է և պետք է Հյուսնը դագաղ սարքի թագավորի համար:


2.Ո՞րն է զրույցում արտահայտված գաղափարը:
Հիմնական գաղափարն այն է, որ պետք է անհնարինը չպահանջել:
3.Համաձա՞յն ես արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորի’ր:
Ես համաձայն եմ, որովհետև մարդը ամենակարող չէ:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...