вторник, 28 февраля 2017 г.

Արաբական խալիֆայություն

Առաջին ապստամբությունը Խալիֆաթի դեմ

Արաբները չէին ընդունում հայ նախարարների ժառանգական հողերը և մեծ հարկեր էին վերցնում հայերից:Դրա պատճառով Սմբատ Բագրատունին գաղտնի ժողովի է հրավիրում հայ նախարարներին:Նախարարները իրար հետ համաձայնության չեն գալիս:Նրանցից շատերը իրենց զորքով տեղափոխվում են Բյուզանդիա:Այնտեղ նրանց լավ են ընդունում, տալիս են կացարաններ,զորքերը միախառնվում են Բյուզանդիական զորքի հետ որպեսզի պայքարեն արաբների դեմ:Նրանք գալիս են 2000- անոց հեծելազորով:Ճանապարհին նրանց կանգեցնում են արաբ ոստիկանը և Դվինից 5000- անոց հեծելազորը:Նրանք ցանկանում էին, որ հայերը զինաթափվեն:Հայերը գնում են Վարդանակերտ գյուղ,իսկ արաբները գիշերու են դրսում իրենց վրանների մեջ:Առավոտյան հայերը հարձակվում են նրանց վրա:Արաբներից կեսը մահանում են ցրտի պատճառով, իսկ մնացածցը Արաքս գետը անցնելիս սառույցը կոտրվում է և նրանք խեղդվում են:300 արաբ հասնում են փրկվել և գնում են Վանանդ, որտեղ Շուշան իշխանուհին խղճալով նրանց ապաստան է տալիս, իսկ հետո ուղարկում Խալիֆի մոտ:Ապստամբությունը արագ տարածվում էր:Ռշտունիք գավառում ազատները սպանում են այդտեղի արաբներին, որոնցից 380-ը թաքնված էին եկեղեցում:Նրանց դուրս են բերում և սպանում:Վանանդում ազատները սպանել էին համարյա բոլոր արաբներին որոնք գտնվում էին այնտեղ:Նրանց ղեկավար Օքբան հասել էր Խալիֆի մոտ և պատմել նրան ապստաբության մասին:Խալիֆը հայաստան է ուղարկում էր կրտսեր եղբոր՝ Մուհամմադին:
Հայոց Սահակ կաթողիկոսը մի քանի եպիսկոպոսների հետ որոշում է կանխել արաբների հարձակումը:Նրանք գնում են Ջազիրա:Ճանապարհին կաթողիկոսը մահանում է հիվանդության պատճառով:Նա թողում է մի խնդրագիր,որտեղ նա առաջարկում էր հարցը խաղաղությամբ լուծել:Խալիֆի մահից հետո գահ է բարձրանում Վալիդը, ով փոխում է իր քաղաքականությունը հայերի նկատմամբ:Նախճավանում նստող արաբ զորավար Կասըմին վրեժ լուծելու համար հայերից հարյուրավոր հայ նախարարների հրավիրում է որ նրանց ռոճիկ նշանակի:Երբ նրանք գալիս են նա փակել է տալիս Նախճավանի և Խրամի եկեղեցիների դռները որտեղ հայ նախարարներն էին և այրում է բոլորին:705 թվականը արաբները կոչում են կրակի տարի:Տեսնելով, որ չեն կարողանում հաղթել հայերին Վալիդ Խալիֆը ընդունում է հայ նախարարների ժառանգական հողերը:

Երկրորդ ապստամբությունը Խալիֆաթի դեմ

747 թվականի ապստամբությունը իր մեջ ընդգրկում էր Իրանն և Միջագետքը:Աբբասյան տոհմի և Օմայանների միջև պայքարը ավարտվեց Աբբասիաների հաղթանակով:Նրանք Խալիֆաթի տիրապետության մեծ մասը իրենց վերցրին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը:Այդ պայքարի տարիներին Հայաստանն էլ էր ապստամբում:Իշխանությունն անցել էր Աշոտ Բագրատունուն և Գրիգոր Մամիկոնյանին:Նրանց միջև անհաշտություն կար:Գրիգոր Մամիկոնյանը կարծում էր, որ իր եղբոր Դավիթի սպանությունը արաբների կողմից կազմակերպել էր Աշոտ Բագրատունին:Աշոտն էլ կարծում էր, որ այս ապստամբության ժամանակ արաբներից պետք է ավելի շատ զիջումներ ստանալ:Նրանց միջև անհամածայնությունը մեծացավ:Աշոտը հեռացավ Բագրեվանդ, իսկ Գրիգորը կուրացրեց Աշոտին պատժելու համար:Բյուզանդական սահմանի մոտ Աշոտ Բագրատունին մահացավ և սպարապետ նշանակվեց նրա եղբայր Մուշեղը:Սասունը որը միացվել էր Ջազիրա նահանգին արաբների կողմից,հայ ապստամբները այն հետ վերցրին և այնտեղի բոլոր արաբներին կոտորեցին:Մուշեղ Մամիկոնյանին շատ նախարարներ չնդունեցին և հեռացան նրանից:Խալիֆաթը կրկին ճնշեց հայերի ապստամբությունը, բայց հասկացավ,որ նրանց չի կարող հաղթել ուժով:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...