четверг, 4 мая 2017 г.

Գործնական քերականություն

Կետադրի՛ր տեքստը:
Հանճարեղ հայ ճարտարապետ Տրդատը՝ Անիի բազում տաճարների եկեղեցիների ու ապարանքների հեղինակը, Բյուզանդիայում էր: Այդ անսովոր աշխարհը ճարտարապետին գրավում էր իր եռուն կյանքով, ժողովրդի վարք ու բարքով, յուրօրինակ առօրյայով: Բայց ուր էլ լիներ, քայլերն ակամա տանում էին մայրաքաղաքի կենտրոնը, ուր երկար կանգ էր առնում կայսերական բարձրաշեն ապարանքի առջև, մանրազնին ուսումնասիրում Սուրբ Աստվածածին, Սուրբ Առաքելոց տաճարները, գողտրիկ մատուռները, եկեղեցիները, որոնք խեղդվում էին ոսկու և արծաթի երփներանգ խճաքարերի ու թանկարժեք ակնեղենի, բեհեզի ու կերպասի մեջ: Իսկ դրսում դրանց գավիթներում շատրվաններ էին երկինք կարկառում, և պղնձապատ տանիքներն էին ոսկևորվում արևի դեղձան ճառագայթներից: Բայց կար մի կառույց, որ դուրս չէր գալիս Տրդատի գլխից և օրվա մեջ ժամերով կանգնում, զննում էր՝ ապշելով մարդկային մտքի ճախրանքի թափով: Դա Սուրբ Սոֆյայի տաճարն էր՝ կառուցված հինգ հարյուր երեսուներկու- հինգ հարյուր երեսունյոթ թվականներին:

2. Անհրաժեշտ տեղում լրացրու՛ բաց թողած տառերը      
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր հյուծախտավորի նման վտիտ մի մարդ՝ աշնանային հին վերարկուի մեջ կծկված: Նրա պղտոր հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում սառցակալած մայթերի վրա: «Սա չէ դրամապանակի տերը»,- մտածեց Կոմիտասը և ափսոսանքի փոխարեն թաքուն ուրախութուն զգաց: Հուշերը ցավեցնում էին սիրտը, հիշեցնում անցյալը: Սրտմաշուկ  քաղցից հետո նա փողոցում կես մարկ էր գտել ու շվարել: Ձմռան այդ օրը աշխարհում մի մարդ սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Ու եկավ նա: Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, լայնափողք անդրավարտիկով, գլխաշորով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը կցկտուր լացի պես կախվել էր շուրթերից: Դողերոցքով հիվանդի պես սրթսրթում էր: Գաղտուկ հայացքը կենտրոնացած էր սալարկի  -Օրիո՛րդ, Դուք որևէ բա՞ն եք կորցրել: -Այո՛, դրամապանակս:
 3.Գրի՛ր տրված կաղապարներին համապատասխան բառեր.
նախածանց+արմատ —անտուն,անխելք,դժբախտ,
նախածանց +հոդակապ+ արմատ –հարակից
արմատ+ արմատ-դասընկեր-
արմատ+արմատ+վերջածանց —ուսանողուհի
արմատ+ վերջածանց - ։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...