среда, 14 февраля 2018 г.

Գործնական քերականություն

1. Լրացրու՛ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց.
  • հանդիպակաց, մտացածին, մածուիկ, խուրձ
  • արցունք, դերձակ, այտուցվել, հունցել 
  • լվացք, պախուրց,  խորհրդակցել,  քաղցր
  • հինավուրց, ուրց, տրցակ, ճրագալույց։

2. Ընդգծի՛ր դասական թվականները։
  • Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
  • Հնգյակ, չորրորդ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, քսանութերորդ
  • Առաջին, երեք քառորդ, հիսունմեկերորդ, կրկնակի, տասնիններորդ, երկրորդականություն։
3. Ընդգծի՛ր ածանցավոր թվականները։
  • Յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ
  • Քառասուն,  , ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
  • Ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
  • Հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն։
4. Ընդգծի՛ր և ուղղի՛ր այն նախադասությունները, որոնցում համաձայնության սխալ կա։(Ենթական և ստորոգյալը դեմքով, թվով պետք է համաձայնեն իրար)։
  • Այդ ամենի համար պատասխան պիտի տա Աշոտը կամ Արամը։ 
  • Աշակերտների մեծ մասը հաջողությամբ հանձնեց ավարտական քննությունները։
  • Նիդեռլանդները բարեկամական կապեր է հաստատել իր հարևան պետությունների հետ։
  • Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էին և՛ տերևների խշշոցը, և՛ հնձանի դռնակի երգը։
  • Սկսվեց երգն ու նվագը, և ամենքը սպասում էր ինչ-որ մի անակնկալ դեպքի։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...