вторник, 27 февраля 2018 г.

Բալլադ

Բալլադը, չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն է։Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշների, որոնք արդեն հատուկ էին Շիլլերի, Գյոթեի, Վալտեր Սքոթիբալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. Պուշկինը, Ռոբերտ Բըրնսը, Հ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով։Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ Բովանդակության այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...