вторник, 10 апреля 2018 г.

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դեռ ավտոբուս չնստած, հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝  Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկեորված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

Փոխադրություն գրաբարից։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
րչճ-
ոչ կեցցէ-չապրի, չի ապրի, չի ապրելու
ամենայն-  ամեն, ամեն մի
բանիւ- խոսքով
ելանէ- ելնում է
ի բերանոյ- բերանից
Առաջադրանքներ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։
Աշխարհաբար դարձրո՛ւ՝
  • հացիւ բառեը-հացով
  • ի բերանոյ Աստուծոյ բառակապակցությունը-Աստծո բերանից

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...