четверг, 11 октября 2018 г.

Սևրի պայամանագիրը

1920թ. օգոստոսի 10ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը: Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին: Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի սև ծով: Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը: Սակայն հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ անցան: Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...