воскресенье, 2 декабря 2018 г.

Մենդելի երկրորդ օրենքը, ոչ լրիվ դոմինանտություն, գամետ, իզոգամ, անիզոգամ, օօգամ

Մենդելի երկրորդ օրենքը

Մենդելի երկրորդ օրենքը. Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետ

Գամետները ռեպրոդուկտիվ բջիջներ են, որոնք ունեն քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Մասնակցում են գամետային և սեռական բազմացման գործընթացներին։ Երկու գամետների միաձուլման արդյունքում առաջանում է զիգոտ, որը վերափոխվում է առանձնյակի (կամ մի խումբ առանձնյակների)։ Տվյալ առանձնյակը երկու ծնողներից ժառանգում է այն գամետների միջոցով ժառանգված առանձնահատկությունները։

Իզոգամ

Իզոգամ, սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու շարժուն, իրարից մորֆոլոգիապես չտարբերվող գամետներ։

Անիզոգամ

Անիզոգամ է կոչվում այն սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու տարբեր չափսերի շարժունակ գամետներ։

Օօգամ

Օօգամ սեռականի ընթացքում միաձուլվում են իգական սեռական օրգանում՝ օօգոնիումում առաջացած խոշոր աշարժ ձվաբջիջը և արական սեռական օրգանում՝ անթերիդումում գոյացած մտրակներով օժտված, մանր սպերմատոզոիդները կամ անշարժ սպերմացիումները։
Տարբերվում են 2 տեսակի գամետներ՝ արական և իգական, քիչ շարժունակ արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, և մեծ անշարժ իգական գամետներ՝ ձվաբջիջներ։ Գամետների չափսերի տարբերերությունները պայմանավորված է նրանով, որ ձվաբջիջները պարունակում են սննդանյութեր, այնքան որ բավականացնի սաղմի սկզբնական ձևավորմանը։ Արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, կենդանիների և շատ բույսերի մոտ շարժուն են և սովորաբար կրում է մեկ կամ մի քանի մասերից։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...