вторник, 15 октября 2019 г.

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: 

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին հեռացան: Ծաղիկներ երևանցին մեր երկրում, հասավ ժամանակը էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը:Արի իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի և դու:Ցույց տուր ինձ քո տեսքը, լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է, և տեսքը քո գեղեցիկ:




Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ, և մահվան ժամանակին կանչում է որդիներին և ասում.
-Ով որդիներ, իմ այգում բազում գանձ կա պահված: Իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, իսկ ով աշխատի և խորը փորի նա կգտնի գանձը:Եվ հոր մահվանից հետո, սկսեցին մեծ ջանասիրությամբ աշխատել և հողը վարել, և ամեն մեկը ձկտում էր որպեսզի ինքը գտնի գանձը:Եվ այգին սկսեց աճել և զորանալ, և տվեց շատ պտուղներ նրանցից դուրս եկան գանձերը:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...