среда, 3 марта 2021 г.

Քաղաքագիտություն մարտի 1-5

 ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...