пятница, 12 февраля 2021 г.

Քաղաքագիտություն փետրվարի 8-12

 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում է երկրի ներքին խնդիրները, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը: Գործառույթները կապված են միմյան հետ, և լրացնում են իրար:

2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝
«Վանի թագավորության կառուցակարգը»

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։ Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...