воскресенье, 14 марта 2021 г.

Ինքնաստուգում․ հայոց լեզու

 1․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։

1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք- 1․օշարակ

2․ մեղք գործել- 2․մեղանչել

3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման- 3․

4․ գինի մատուցող անձ- 4․մատռվակ

5․ մեկի մոտ սովորել-5․աշակերտել

6․ ծարավից տանջվել, տոչորվել-6․պապակել

7․հագուստի, գոտու, ծայրերը միացնող օղակեռ- 7․ ճարմանտ

8․ ամառանոց եկած անձ-8․ դասավանդել

9․ մեղուների բույն-9․փեթակ

10․ տնային բաց ոտնաման-10․ հողաթափ

11․ դաս տալ, ուսուցանել- 11․դասավանդել

12․ խիտ թփերով ու ծառերով պատված տեղ- 12․ 

13․ չորանալ և կծկվել-13․ սմքել

14․ ճամփորդների հանգրվանելու վայր-14․իջևան

15․ մեկ ցողունին աճած պտուղների ամբողջություն-15․ 

2․ Տրված բառերը խմբավորե՛ք հետևալ ձևով՝ հագուստի անվանումներ, ուտելիքի անվանումներ, սպասքի անվանումներ, բնակավայրի անվանումներ։

Գյուղ, լավաշ, կարաս, շեն, պատմուճան, ավան, կուլա, տարազ, մածուն, փարչ, չամչարակ, պարեգոտ, աղանդեր, սկահակ, քաղաք, ծիրանենի։

Տարազ,պարեգետ,պատմուճան,չամչարակ

Գյուղ,քաղաք,շեն,ավան:

Կարաս,սկահակ,կուլա,փարչ

Լավաշ,մածուն,աղանդեր,ծիրանենի:

3․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի է։

Որևիցե, այժմէական, անէանալ, գրեթե, ինչևէ, վայրէջք, միջօրեական, դողէրոցք, վայրկենական, տարերք։

4․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի ը։

Ակնդետ, առընթեր, առնչվել, օրըստօրե, երկընտրանք, լուսնկա, խոչընդոտ, անդնդախոր, ունկնդիր։

5․ Արտագրե՛ք՝ կետերի փոխարեն ըստ անհրաժեշտության գրելով և կամ եվ։

Հարևան, ագեվազ, գերեվարել, գինեվաճառ, դափնեվարդ, Եվրոպացի, կարևեր, կարևոր, համաեվրոպական, հոգեվարք, ոսկեվազ, սերկևիլ, վաղը ևեթ, հոգեվիճակ, ուղևոր, իջևանել, եղևանի։


Hometask

13.1

1.Rachel was at home. She was watching TV.

2.Jake and Kate were at the cinema. They were watching a film.

3.Tim was in his car. He was driving.

4.Tracey was at the station. She was waiting for a train.

5.Mr and Mrs Hall were in the park. They were walking.


13.2

1.At 8.45 she was washing her car.

2.At 10.45 she was playing tennis.

3.At 8 o'clock she was reading a newspaper

4.At 12.10 she was cooking a lunch.

5.At 7.15 she was having a breakfast.

6.At  9.30 she was washing kitchen.


13.3

1.Where were you living in 1999? In London.

2.What were you doing at 2 o'clock? I was asleep.

3.Was it raining when you got up? No, it was sunny.

4.Why was Sue driving so fast? Because she was late.

5.Was Tim wearing a suit yesterday? No, a T-shirt and jeans.


13.4

1.He wasn't wearing a jacket.

2.He was carrying a bag.

3.He was't going to the dentist.

4.He was eating an ice-cream.

5.He wasn''t carrying an umbrella.

6.He wasn't going home.

7.He was wearing a hat.

8.He wasn't rideing a bicycle.

среда, 3 марта 2021 г.

Քաղաքագիտություն մարտի 1-5

 ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

среда, 24 февраля 2021 г.

Քաղաքագիգտություն փետրվարի 22-26

 ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն.

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ. Սահմանադրությունը  Ազգային ժողովի գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:  Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

среда, 17 февраля 2021 г.

Քաղաքագիտություն փետրվարի 15-19

 1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Պետքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է:Պետքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ , դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է , թե կոնկրետ երկրի պետքաղաքական վարչաձևն ինչպիսին է: Հակաժողովրդական պետքաղաքական վարչաձև. Հակաժողովրդական ռեժիմն ձևավարվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած հասարակություն, իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն: Հակաժողովրդավարական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ: Հակաժողովրդավարական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդավարական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատակությունները:

2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: /գրավոր-բլոգային աշխատանք/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության և պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր:

пятница, 12 февраля 2021 г.

Քաղաքագիտություն փետրվարի 8-12

 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում է երկրի ներքին խնդիրները, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը: Գործառույթները կապված են միմյան հետ, և լրացնում են իրար:

2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝
«Վանի թագավորության կառուցակարգը»

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։ Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։

вторник, 9 февраля 2021 г.

Հունվարյան ճամբարի ամփոփում

Ուսումնական շրջանը սկսվեց արդեն ավանդույթ դարցած ճամբարային հունվար ամսով: 
Այս տարվա սկիզբը շատ լեցուն էր, քանի որ ունեցանք շատ հանդիպումներ շատ պատմաբանների հետ: Առաջինը ունեցանք քննարկում պատմաբան և մեր ուսուցիչ Վահրամ Թոքմանջյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք նախագահական ընտրությունները 1990-ից սկսած մինչև մեր օրերը: 



Հաջորդ շաբաթ ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:Խոսեցինք Քեմալական և էրդողանական Թուրքիաների մասին:


Ամեն տարվա նման գնացինք Սևաբերդ սահնակներով սահելու: Ձյունը շատ քիչ էր, բայց րոպեներ անց սկսեց ուժեղ ձյուն գալ:





Նաև գնացել ենք Երազ այգու սահադաշտ, որտեղ շատ լավ ժամանակ ենք անցկացրել:




Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...