понедельник, 19 декабря 2016 г.

Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ, հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև։

Ինչպես են սնվում

Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներ, ջրիմուռներ, այլ նախակենդանիներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակուլ։Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։


Ինչպես են բազմանում

Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհով՝ կիսվելով։
Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։ Կծկուն վակուոլը մնում է նրանցից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ առաջանում է նորը։ Այսպիսով, ամեոբան բազմանում է երկու մասի կիսվելով։ Օրվա ընթացքում կիսվելը կարող է կրկնվել մի քանի անգամ։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...