понедельник, 19 декабря 2016 г.

Դիզենտերիա

Դիզենտերիա (հուն.՝ dysentería, dys... - նախածանց, որ նշանակում է «դժվարացում», «խանգարում», և énteron - «աղիք»), գերազանցապես հաստ աղու ախտահարմամբ ուղեկցվող սուր կամ խրոնիկական կրկնվող (ռեցիդիվող) ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդություն։ Տարբերում են մարդու և կենդանիների դիզենտերիա։ Մարդկանց մոտ դիզենտերիան լինում է բակտերիալ և ամեոբային։
Դիզենտերիան մարդկանց և կենդանիների սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է հաստ աղիքի ախտահարումով։

Մարդու դիզենտերիա

Տարբերում են բակտերիային և ամեոբային։ Բակտերիայինի հարուցիչները դիզենտերային բակտերիաների խմբի՝ հատկապես Ֆլեքսների և Զոնեի ցուպիկներն են, որոնք ապրում են հիվանդի հաստ, սիգմայաձև և ուղիղ աղիքների ստորին հատվածների լորձաթաղանթի ծալքերում, երբեմն՝ բջիջների մեջ։ Հարուցիչն արտաքին միջավայր է ընկնում հիվանդի կղանքի միջոցով երկար ժամանակ պահպանում իր կենսունակությունը ։ Դիզենտերայի ակտիվ տարածողներն են ճանճերը, նպաստող գործոնները՝ բնակչության սանիտարական կուլտուրայի ցածր մակարդակը և հիգիենայի կանոնների խախտումը։ Դիզենտերիայով հաճախ հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները։ Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ստամոքսի թթվային պարունակության ազդեցությամբ դիզենտերիայի բակտերիաների մի մասը ոչնչանում է, մնացածը անցնում աղիքները՝ առաջացնելով բորբոքային և մեռուկացման պրոցեսներ :Դիզենտերիայի բակտերիաների մահացման և կենսագործունեության ընթացքում առաջանում են թունավոր նյութեր՝ տոքսիններ, որոնք ներծծվում են հաստ աղիքի լորձաթաղանթով, թափանցում արյան մեջ և առաջացնում օրգանիզմի ընդհանուր թունավորում։ Հիվանդության գաղտնի շրջանը 2—3 օր է։ Հիվանդությունն սկսվում է դողով, որովայնի ստորին հատվածի ցավերով, հաճախակի հեղուկ կղանքով և փսխումներով։ Առաջին օրվա վերջում կղանքում հայտնվում է լորձ, իսկ երբեմն արյան հետքեր կամ մակարդուկներ։ Երկրորդ օրվա ընթացքում կղումը դառնում է հաճախակի, լինում է կղման կեղծ ցանկություն: Ուղիղ աղիքից երբեմն արտադրվում է չնչին քանակությամբ լորձ՝ արյան բծերով։ Ախտորոշում են հաստ աղիքի ստորին հատվածի լորձաթաղանթի դիտման և կղանքի բակտերիալոգիական հետազոտության հիման վրա։ 2—3-րդ օրերին ախտանիշները ցայտուն են արտահայտվում, ջերմությունը հասնում է 38—39,5 °C, խանգարվում են ախորժակը և քունը։ Ժամանակին և ճիշտ բուժումից հիվանդության 4-րդ օրը կղանքը նվազում է, հաջորդ օրերին անհետանում են լորձը և արյունը։ Սակայն 1—2% հնարավոր է հիվանդության անցումը դիքրոնիկական ձևի։ Նման դեպքում սրացումները կրկնվում են 3—4 ամիսը մեկ և տևում 2—3 շաբաթ։

Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...