четверг, 23 февраля 2017 г.

Այբուբեն

Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով չեն  կարող  տարածել քրիստոնեությունըՄաշտոցը հասկանում է, որ քրիստոնեութան դիրքերը ամրապնդեը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք ունենանք մեր հայերեն լեզուն
Նա իր մտածածի մասին պատմում է Սահակ Պարթևին, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդ է ցանկանում անել։ Նրանք ստեղծում են ընդհանրական ժողով, որը հավանում է հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին։ 
Համաձայնեցնելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։
 Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով։ Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա պատրաստվում է Հայոց գրերի ստեղծմանը։

Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը ուղեվորվում է դեպի Եդեսիա։ Եդեսիայի հարուստ դիվանատանը նա ուսումնասիրում է տարբեր այբուբեններ։Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...