вторник, 6 февраля 2018 г.

Բարեկենդան

Բարեկենդանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահք ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը բոլորը կարող են ճոխ սեղան գցել որպեսզի դիմանան միջև մեծ պահքը:Տոնը ավարտվում է բուն բարեկենդանով: Այդ օրը նշվում է Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը:Բարեկենդանին մարդիկ զվարճանում են, ուտում են, պարում են և շատ բաներ են անում:Սեղանին դնում էին նաև յուղալի ուտեստներ:

Խաղեր և պարեր

Խաղեր

Տոնի տարածված խաղերից էր ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վերածվում էին մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր: Տարածված էին աքլորակռիվը, գոմշակռիվն ու հատկապես «ուղտ խաղացնելը»։Տարոնում փայտե ձի էին պատրաստում և, զարդարելով այն, խմբով պտտում գյուղի մեջ:Տարածված էին նաև լախտախաղը, գնդակախաղը, վեգը , թոլոլանգին, տասսիցը և մատնին։

Պարեր

Ուրախ պարերը բարեկենդանի անբաժան մասն են եղել։ Պարերը սկսվում էին բարեկենդանի առաջին օրը և օրեցօր ավելի աշխուժանում։ Վերջին օրերը դրանք վերածվում էին միջոցառման։ Պարում էին զուռնա-դհոլի և նվագակցության տակ։Բարեկենդանին պարել են յալլի տալու և զոփի տալու պարերը։Համշենում տարածված էր Բիչագ խոռոմի կամ դանակի պարը։Հինգշաբթի օրը՝ Վարդանանց տոնի միջոցառման երկրորդ մասի ժամանակ պարել են ծիսական պարեր և ռազմապարեր։Պարել են նաև նախնիների հիշատակությանը նվիրված պարեր։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...