воскресенье, 4 февраля 2018 г.

Գործնական քերականություն


1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։
  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին
  3. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  4. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։ Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  5. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  6. Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ)։
2. Ընդգծի՛ր երեք բարդ թվական։
  • Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
  • Հինգ-հինգ, վաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
  • Ութսունյոթ, տասնինը, հարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց
  • Հազարերորդ, հարյուր երկու, հազար տասը, հինգանոց, յոթ հազար հարյուր, քառակի։
3. Ընդգծի՛ր երեք բարդ ածանցավոր թվական։
  • Քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
  • Տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քսանչորս, քառասուներկու, տասներեք
  • Քսաներկու, երեսունմեկ, երեսունական, տասնվեցական, քսանյոթ-քսանյոթ, երեսուն միլիոն։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...